Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի նամակը՝ AZAL ինքնաթիռի կործանման քրեական հետաքննության դադարեցման մասին, լուրջ զարմանք է առաջացրել Բաքվում։ Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը մանրամասն և սկզբունքային դիրքորոշում է ներկայացրել այդ նամակի վերաբերյալ։ Բաքուն ակնկալում է, որ գործընթացը կավարտվի ըստ Դուշանբեում Ռուսաստանի նախագահի հնչեցրած հայտարարությունների և երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։
Այս կապակցությամբ Ադրբեջանը նաև արձագանքել է Ղազախստանի կողմից հրապարակված նախնական զեկույցին, որը արտացոլում է միայն հաստատված փաստերը՝ առանց վերլուծության կամ եզրակացության։ Ըստ Ադրբեջանի՝ ինքնաթիռի կործանումը պայմանավորված է եղել արտաքին միջամտությամբ՝ ուղղակի բախման հետևանքով։ Հետաքննությունը շարունակվում է՝ հիմնվելով Չիկագոյի միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի 13-րդ հավելվածի վրա՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Բրազիլիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։

