Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը մկանային վնասվածք է ստացել: Այս մասին հայտնել է Goal-ը:
Ազարի ապաքինման գործընթացը երկար չի տևի, ուստի «Արքայական ակումբը» ֆուտբոլիստի հերթական վնասվածքի վերաբերյալ հաղորդագրություն չի տարածի: Ազարը միաժամանակ մարսողական համակարգի խնդիրներ ունի:
Ըստ աղբյուրի՝ բելգիացին միանշանակ բաց կթողնի «Ատլետիկի» դեմ Լա լիգայի 9-րդ տուրից հետաձգված խաղը, որը կայանալու է դեկտեմբերի 1-ի կեսգիշերին:
Հատկանշական է, որ Ազարը բաց է թողել «Ռեալի» վերջին 3 հանդիպումները: