fbpx
Սպորտ

Ազար. Որոշում եմ կայացրել ապագայիս վերաբերյալ

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է ապագայի իր պլաններից:

«Գիտեմ, թե ինչ եմ պատրաստվում անել: Ես որոշում եմ կայացրել»,- հայտարարել է բելգիացին RMC Sport-ի եթերում:

Ազարի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2020-ի ամռանը: Նրանով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Ֆուտբոլիստն ավելի վաղ նշել էր, որ ցանկանում է խաղալ մադրիդյան ակումբում:

Էդենը «Չելսիում» է 2012 թվականից: Այս ընթացքում 28-ամյա կիսապաշտպանը 5 տիտղոս է նվաճել, այդ թվում՝ Պրեմիեր Լիգայի երկու գավաթ, Լիգայի Գավաթը, Անգլիայի Գավաթը, Եվրոպա Լիգայի գավաթը: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Անգլիայի առաջնության 24 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ