Հրանտ Վարդանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։
«ԻՐԱՐ ՀԱՅՀՈՅԵԼԸ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է՞
Գիտեք ինչի եք իրար հայոհոյում, որովհետև խնդիրները իրար մեջ եք փորձում լուծել, չեք տեսնում, չեք փնտրում`օտարից, թշնամուց պաշտպանվելու ճանապարհները,այդ ուժն ու խելքը չունեք,գավառամիտ եք:
Որովհետև սովոր եք թելադրաբար ապրելուն, նույնն էլ նոր սերնդի վզին եք ուզում փաթաթել,նրանց եք զոհաբերում: Իրար միս եք ուտում, հանուն ձեր հին ու փտած, ստրկացող բջի, կեղծ գաղափարների, որոնց հեռահար նպատակները `օտարների գլխում են ծագել:
Հ.Գ.
Ազատ մտածելուն, նայում եք` ինչպես թուրքը խոզի մսին կնայի: Կաղապարված ուղեղի համար` ազատությունը մի հեռու, անհասանելի միրաժ է,որը չկա:
Կաղապարված ուղեղներում ամեն բան թվային է, այնտեղ չափվում է միայն սեփական շահը,այն կտրված է ոգուց, հոգուց ու սրտից»,- ասված է գրառման մեջ։