Azat TV մեդիանախաձեռնությունը սրտանց շնորհավորում է Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։
Բոլորին մաղթում ենք սեր, երջանկություն և ներդաշնակություն։
Հիշեցնենք, որ այս տոնական օրվա հիմնական խորհուրդը կանանց իրավունքների պաշտպանությունն է։
1909 թվականի փետրվարի 28-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը Նյու Յորքում կազմակերպեց «կանանց օրը», որից հետո գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինը 1910-ի Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսին առաջարկեց մարտի 8-ը նշել որպես աշխատավոր կանանց հիշատակի օր։
Այդ օրվանից մարտի ութը համարվում է Կանանց միջազգային օրը կամ աշխատավոր Կանանց միջազգային օրը։
Մարտի ութը սկզբում սկսեցին նշել հիմնականում սոցիալիստական շարժումները և կոմունիստական երկրները մինչև այն 1967 թվականին ճանաչվեց ֆեմինիստական շարժման կողմից։
1975 թվականին մարտի Կանանց միջազգային օրը սկսեց նշել նաև ՄԱԿ-ը:
Մարտի 8-ը, Հայաստանում 2001 թվականից է նշվում որպես պետական տոն և անվանվում է «Կանանց տոն»։

