fbpx
Հասարակություն

Հրշեջները մարել են 11 հեկտար խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Մարտի 7-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 8000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 800 քմ,

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ մոտ 550 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 800 քմ, Աղձք գյուղում՝ 600 քմ, Լանջազատ գյուղում՝ մոտ 7000 քմ, Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին՝ մոտ 7000 քմ,

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 3000 քմ,

Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում՝ 5000 քմ,

Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ մոտ 1500 քմ,

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 7000 քմ,

Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում՝ 7 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ