fbpx
Զինված Ուժեր

Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը

Կառավարությունը փոփոխություն է կատարել քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգում, համաձայն որի, այն մարզիկը ով տարկետված է զինվորական ծառայությունից կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն մինչև վերջինիս 26 տարին լրանալը և ով տվյալ տարկետման ժամանակահատվածում կունենա կարգով սահմանված նոր նվաճումներ և հետևաբար ձեռք կբերի զինվորական ծառայությունից ազատման բացառիկ իրավունք՝ իր դիմումի համաձայն և ԿԳՄՍՆ համաձայնությամբ և ներկայացմամբ, կառավարության որոշմամբ կազատվի զինվորական ծառայությունից մինչև 26 տարին լրանալը, նվաճումն ապահովելուն հաջորդող զորակոչի ընթացքում:

Ըստ հիմնավորման՝ խնդիրն այն է, որ մարզիկներին տարկետումը տրամադրվում է մինչև վերջիններիս 26 տարին լրանալու օրը և դեպքեր են լինում (օրինակ՝ սույն թվականի դեկտեմբերին ծանրամարտի աշխարհի առաջնություն), երբ մարզիկի 26 տարին լրանալու օրը լինում է մրցաշարին մոտ և վերջինիս անձնագրի վավերականությունը չի բավարարում մրցաշարին մասնակցելու համար, իսկ հերթական զորակոչի ժամկետը լինում է մրցաշարից հետո (տվյալ դեպքում հունվար-փետրվար ամիսներին) և ստացվում է, որ այն մարզիկը ով տվյալ զորակոչին ազատվելու է զինվորական ծառայությունից հնարավորություն չի ունենում մասնակցելու մրցաշարին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ