Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիի կառավարման համակարգը արդիականացվել է

Երևանիքաղաքապետարանը տեղեկացնում է, որ Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում ներդրվել են մուտքի և ելքի ավտոմատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր։

Այժմ վճարումը հնարավոր է կատարել թե կանխիկ՝ ինքնասպասարկման թերմինալներով, որի ժամանակ նաև մանրադրամն է վերադարձվում, հնարավոր է վճարել նաև բանկային քարտով, ինչպես նաև NFC համակարգով՝ բջջային հեռախոսով։
Ի դեպ, տեղադրված հատուկ տեսախցիկը պատկերի վերլուծությամբ գրանցում է պետհամարանիշը, արձանագրում մուտքի ժամը և համակարգը սկսում է հաշվարկել մեքենայի համար վճարվելիք գումարը:

Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում նաև էլեկտրական ավտոմեքենաների համար լիցքավորման կայաններ են տեղադրվել, որոնք հնարավորություն են տալիս կայանելուն զուգընթաց ավտոմեքենան անվճար լիցքավորել:

https://www.facebook.com/YerevanCityHall/videos/300072465125346

Ամենաթարմ