Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը՝ պետական ծրագիր

Հրապարակող՝

Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը՝ պետական ծրագիր

Ադրբեջանի բռնապետական վարչակարգը՝ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ, պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախի հայկական մշակութային և պատմական ժառանգությունը։ Այս ոչնչացումը ոչ թե առանձին դրվագների շարք է, այլ հստակ ծրագիր, որը նպատակ ունի Արցախի հայկական ինքնության, պատմական հիշողության և քաղաքակրթական ներկայության լիակատար բնաջնջմանը։ Փետրվարի 23-ին հրապարակված տեղեկությունների համաձայն, 2007 թվականին Մարտունի քաղաքում բացված հուշահամալիրը, որը խորհրդանշում էր տարբեր սերունդների հերոսների հիշատակը, այսօր հողին է հավասարեցվել։ Սա վանդալիզմ չէ, այլ մշակութային ցեղասպանություն՝ պետականորեն համակարգված քաղաքականություն։

Արցախում հայկական մշակութային ժառանգության՝ եկեղեցիների, խաչքարերի, հուշահամալիրների, գերեզմանոցների և կրթական շենքերի ոչնչացումը շարունակվում է։ Յուրաքանչյուր ավերված հուշարձան ոչ միայն քարերի փլուզում է, այլև պատմական վկայության վերացում, ապացույցների ոչնչացում և ապագա սերունդներին ուղերձ, որ հայերը երբևէ չեն ապրել այդ տարածքում։ Այս ամենը տեղի է ունենում այն պարագայում, երբ Ադրբեջանը 2025 թվականին ընտրվել է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, ինչը միջազգային կառույցների հեղինակության և սկզբունքների բացահայտ արժեզրկում է։

 

Ամենաթարմ