Ադրբեջանական «ԱզերԳոլդ» ընկերությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառի Դութխու հանքավայրում ուսումնասիրություն է իրականացնում։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ընկերության խոսնակ Արիզ Թարվերդիևն ասել է, որ ենթադրաբար՝ Դութխու գետի ավազանում կան ոսկու, արծաթի և պղնձի պաշարներ։
Նա նշել է, որ այժմ հեռակա հետազոտություն է արվում, իսկ մյուս տարվա ապրիլից արդեն լայնածավալ հետազոտական աշխատանքներ կկատարվեն։