fbpx
Քաղաքականություն

Ազգային ժողովում ուղիղ ժողովրդաիշխանություն էր տեղի ունենում․ Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ազգային ժողովում ուղիղ ժողովրդաիշխանություն է տեղի ունենում: Չնայած անմիջականորեն ոչինչ չեն որոշում այս հանրային լսումներով, բայց նայեք գույքի և հողերի թալանից տուժած մարդկանց ելույթները, բոլորը տուժած են, ոչ մեկը չի խեղճանում, խեղճացած են եղել, հիմա ոտքի են կանգնում, արժանապատվորեն մոտենում են երկրի գլխավոր խոսափողին և իրենց մտածածն ազատորեն ասում են, թալանչիների մտքով նման գեշ երազ չէր անցնի, ոնց կարող էին տնից բուլդոզերով վտարված, նվաստացված և ստորացված մարդիկ հայտնվել ԱԺ ամբիոնի մոտ…

Շնորհակալություն այս հանրային լսման կազմակերպիչներին: Պետության զավթման մյուս բոլոր բաղադրիչների գծով այսպիսի հանրային լսումներ են պետք»:

https://www.facebook.com/levon.barseghyan/posts/10220367274281347

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ