fbpx
Քաղաքականություն

ՀՀկ-ական Սամվել Ֆարմանյանը հրաժարվել է մասնակցել ընտրություններին

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը չի պատրաստվում մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այդ մասին այսօր նա տեղեկացրեց լրագրողներին:

Պատգամավորը, սակայն, չբացատրեց, թե ինչու է նման որոշում կայացրել և ասաց, որ մանրամասների մասին կխոսի նոյեմբերի 15-ին: Հանրապետական կուսակցությունը, հիշեցնենք, երեկ ԳՄ, այնուհետև՝ խորհրդի նիստում որոշել էր մասնակցել ընտրություններին:

ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ