fbpx
Խորհրդարան

Ազգային ժողովը վավերացրեց ՀՀ քաղաքացու օր հռչակելու նախագիծը

Այսօր, ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, ձայների ՝ կողմ՝ 97, դեմ՝  3, ձեռնպահ՝ 6 հարաբերակցությամբ, ընդունեց կառավարության կողմից ներկայացրած  «ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ»  օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծով նշվում է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:

Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող oրը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ