fbpx
Սպորտ

Ազգերի լիգայի առցանց խաղարկությունում Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց

Այսօր կայացել են շախմատի Ազգերի լիգայի առցանց խաղարկությունում 5-րդ և 6-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս Եվրոպայի թիմում, երեք անընդմեջ հաղթանակներից հետո 6-րդ տուրում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ռուս Վլադիսլավ Արտեմևի հետ, իսկ Եվրոպայի թիմը 2.5-1.5 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի հավաքականի նկատմամբ:

Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ առավելության հասնելով Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ գրավել է հաղթական միավորը։

Դուդա Կշիշտոֆը Սերգեյ Կարյակինի հետ և Աննա Մուզիչուկը Ալեքսանդր Գորյաչկինի հետ ոչ ոքի են խաղացել։

Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում Չինաստանի հավաքականը 3.5-0.5 հաշվով հաղթել է աշխարհի հավաքականին, իսկ ԱՄՆ-ի ընտրանին 2.5-1.5 հաշվով առավելության է հասել Հնդկաստանի նկատմամբ:

Նշենք, որ  ավելի վաղ կայացած 5-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության էր հասել իրանցի Ալիրեզա Ֆիրուջայի նկատմամբ, իսկ Եվրոպայի թիմը 2.5-1.5 հաշվով հաղթանակ էր տարել Մնացյալ աշխարհի թիմի նկատմամբ:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ