fbpx
Խորհրդարան

ԱԺ-ն չընդունեց ընդդիմադիր ՀԴ-ի առաջարկած նախագիծը

Շարունակվում է այսօր մեկնարկած ԱԺ 8-րդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին նիստը։

Քվեարկության դրվեց ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին ԱԺ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը պետք է վերանվանվել ԱԺ արտաքին հարաբերությունների և Արցախի հարցով մշտական հանձնաժողով։

Նախագիծն առաջարկել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը։

Նախագծին կողմ քվեարկեցին 30 պատգամավորներ, իսկ դեմ կամ ձեռնպահ քվեարկող չկար։ Այսպիսով՝ նախագիծը չընդունվեց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր ստեղծել ԱԺ Արցախի հարցերի մշտական հանձնաժողով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ