Շարլ Ազնավուրին նվիրված ցուցահանդես՝ Բուզինե դղյակում

Մարսելի Բուզինե դղյակում բացվում է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված առաջին ցուցահանդեսը Ֆրանսիայում:

«Անհայտ Ազնավուրը» անվանումը կրող ցուցահանդեսում ներկայացվելու են շանսոնյեի երիտասարդ տարիների արխիվային լուսանկարները և նրա անձնական իրերը, օրինակ՝ լուսանկարներից մեկի վրա Ազնավուրն անվաչմուշկներով է, որոնք նրան պատերազմի տարիներին թույլ էին տալիս արագ և աննկատ տեղաշարժվել քաղաքով պարետային ժամի պայմաններում և օգնել փախստականներին:

«Մի անգամ Ազնավուրն այցելել էր Բուզինեում բացված Ժան Փոլ Բելմոնդոյին նվիրված ցուցահանդեսը: Այն ժամանակ նա կատակեց. «Ինչո՞ւ ինձ էլ առանձին ցուցահանդես չնվիրել»: Այս ցուցադրությունը բացահայտում է Ազնավուրին, որին մենք չգիտենք», – ասել է ցուցահանդեսի ղեկավար Վալերի Ֆեդելը ֆրանսիական 20minutes.fr-ին։

Ֆեդելը նշել է, որ ցուցահանդեսի պատրաստությունները սկսել են դեռևս Ազնավուրի օրոք և շանսոնյեն տվել է իր համաձայնությունը ցուցահանդեսի պատրաստության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է rusarminfo-ն։

Ամենաթարմ