Այսօր Առնո Բաբաջանյանի մահվան 35-րդ տարելիցի օրն է

Ամենադիտվածներ

Այսօր Առնո Բաբաջանյանի մահվան 35-րդ տարելիցի օրն է

Նոյեմբերի 11-ին անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 35-րդ տարելիցի օրն։ Այդ կապակցությամբ ողջ օրվա ընթացքում կոմպոզիտորի արձանի մոտ՝ Կարապի լճի շրջակայքում հնչեցին նրա ստեղծագործությունները:

Տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն. հարգանքի տուրք մատուցվեց մեծ հային, հնչեցին ելույթներ:

Այնուհետ ներկաներն ուղևորվեցին քաղաքային պանթեոն,  կոմպոզիտորի գերեզմանին ծաղիկներ խոնարհելու, խնկարկելու և հարգելու նրա հիշատակը։

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային երաժշտություն, սիմֆոնիկ երկեր։ Նա ստեղծագործել է տարբեր ժանրերում` դասական, փոփ, ջազ։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։

Հանրահայտ են կոմպոզիտորի «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի՛ շտապիր», «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Սիրո տարի», «Մոսկվա գետը», «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Հարսանիք» և այլ էստրադային երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում: «Առաջին սիրո երգը» դիտարկվում է որպես հարազատ Երևանի հիմն: Նրա գրչին են պատկանում սիրված «Էլեգիա»-ն, «Նոկտյուրն»-ը։ Գրել է երաժշտություն «Հասցեատիրոջ որոնումները», «Առաջին սիրո երգը», «Հարսնացուն հյուսիսից», «Երջանկության մեխանիկա» և այլ հայկական կինոնկարների համար:

1991 թվականին Մոսկվայում, 1966 թվականին Երևանում ստեղծվել են «Առնո Բաբաջանյան» հիմնադրամները:

Աղբյուր՝ a1plus.am

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();