fbpx
Քաղաքականություն

Բաբկեն Արարքցյանի հեգնական արձագանքը Վիտալի Բալասանյանի հայտարարություններին

Երեկ Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսում Արցախի ազգային հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը մեղադրել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա քաղաքական թիմին՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ որդեգրած պարտվողական-զիջողական քաղաքականության մեջ:

Ըստ գեներալ Բալասանյանի, պատերազմի ժամանակ Արցախի իշխանությունը որոշել էր ազատագրել Քարվաճառն ու ցամաքային կապ հաստատել Հայաստանի հետ՝ Լաչինի միջանցքով, ապա ազատագրել Աղդամը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ է եղել: Ըստ նրա՝ անգամ ազատագրական գործողություններից հետո են Հայաստանի իշխանությունները Արցախին հորդորել լքել տարածքը։

Վիտալի Բալասանյանի արած այս աղմկահարույց հայտարարությունների առիթով Aravot.am-ը դիմեց ԳԽ և ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանին:

«Վիտալի Բալասանյանի համար շատ մեծ պատիվ կլինի, որ ես անդրադառնամ իր հայտարարություններին»,- փոխանցեց Բաբկեն Արարքցյանը՝ չցանկանալով առավել մանրամասնել կամ առավել առարկայական պատասխաններ հնչեցնել:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյու կայքում՝ Aravot.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ