«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բարձր է գնահատել «Մանչեսթեր Սիթիի» առաջընթացը Դորտմունդի «Բորուսիայից» հարձակվող Էրլինգ Հոլանդի գալուց հետո։
«Քաղաքաբնակների» մարզաշապիկով առաջին 8 հանդիպումներում նորվեգացին բոլոր մրցաշարերում 12 գոլ է խփել։
«Նրանք բաց թողեցին Ստերլինգին և Ժեզուսին, որոնք մի քանի տարի է համարվում էին առաջատար։ Հեռացան նաև Զինչենկոն և Ֆերնանդինյոն։ Նրանք բոլորն էլ շատ կարևոր խաղացողներ էին ակումբի համար։ Հոլանդը բացառիկ խաղացող է. իհարկե, «Մանչեսթեր Սիթին» ուժեղացավ նրա շնորհիվ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sport-ը։