Այսօր «Միասնության Թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը և «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը ստորագրեցին քաղաքական համագործակցության հուշագիր, որը սահմանում է երկու ուժերի միասնական գործունեության արժեքային հիմքերը, նպատակները և սկզբունքները։
Կողմերը ընդգծեցին իրենց համատեղ պատրաստակամությունը՝
– պաշտպանելու պետական անկախությունն ու ինքնիշխանությունը,
– նպաստելու ազգային միասնության և ներազգային համերաշխության ամրապնդմանը,
– 2026 թ․ խորհրդարանական ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու ընդհանուր նպատակին։
Կողմերը հստակ ամրագրում են, որ բացառվում է համագործակցություն նախկին նախագահների, գործող իշխանության և նրանց հետ առնչվող ցանկացած քաղաքական ուժի կամ նախաձեռնության հետ։

