Շանթ դաշինք
Բացառվում է համագործակցությունը նախկին նախագահների, գործող իշխանության և նրանց հետ առնչվող ցանկացած քաղաքական ուժի կամ նախաձեռնության հետ
Այսօր «Միասնության Թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը և «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը ստորագրեցին քաղաքական համագործակցության հուշագիր…
ՏԻՄ ընտրություններ․ Կապանում ՔՊ-ն պարտվեց «Շանթ» դաշինքին
Ինչպես արդեն հայտնել էինք՝ երեկ՝ նոյեմբերի 14-ին, Հայաստանի 3 համայնքներում՝ Ստեփանավանում, Իջևանում և Կապանում անցկացվում էին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։ Արդեն հայտնել ենք, որ Ստեփանավանում և Իջևանում ՔՊ-ն հաղթել է մեծ առավելությամբ։ Սակայն պատկերն այլ է Կապանում։ Այստեղ իշխող քաղաքական ուժի հետ պայքարի մեջ էր «Շանթ» դաշինքը, որի ցուցակը գլխավորում էր Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։…
Կապանում առաջադրված Գևորգ Փարսյանը մարդկանց է «հավաքագրում»՝ Քոչարյանի դաշինքի հանրահավաքին մասնակցելու համար․ 1in.am
1in.am-ի տեղեկություններով՝ Կապանում «Շանթ» դաշինքով առաջադրված Գևորգ Փարսյանը մարդկանց է «հավաքագրում» նոյեմբերի 8-ին կայանալիք «Հայաստանի» դաշինքի հանրավաքին մասնակցելու համար։ Ըստ աղբյուրի՝ շատերը հրաժարվել են առաջարկից, բայց մի քանի տասնյակ մարդ, այնուամենայնիվ, համաձայնություն է տվել։ Նշվում է նաև, որ Կապանում Փարսյանին սատարում են Ռոբերտ Քոչարյանի ու Վահե Հակոբյանի աջակիցները։
Կապանի քաղաքապետն առաջադրվել է առաջիկա ընտրություններին «Շանթ դաշինք»-ով
Նոյեմբերի 14-ին Հայաստանում կայանալու են ՏԻՄ ընտրություններ։ Կապանում ավագանու ընտրություններին առաջադրվելու է նաև ներկայիս համայնքապետ Գևորգ Փարսյանը։ Այս մասին նա ասել է Facebook-ի իր էջում։ Նա նշել է, որ համամասնական ընտրակարգով են անցկացվելու ընտրություններն ու ինքն առաջադրվելու է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության հետ՝ գլխավորելով այն։ Ավելի մանրամասն՝ այստեղ։




