Աշխարհ

Բախի երաժշտությունը և հակաառևանգման համակարգը

«Tesla»- ն ավտոմեքենաներ կկառուցի նոր անվտանգության համակարգով եւ Բախի երաժշտությամբ։
Համակարգը, որը կոչվում է՝ «Sentry Mode», առևանգիչների համար կմիացնի Բախի երաժշտությունը:

Իր «Twitter»- ի էջում գործարար Իլոն Մասքը ազարարել է նոր հակաառեվանգման համակարգի՝ «Sentry Mode»- ի դեբյուտը: Հափշտակում կամ գողություն կատարելու փորձ կատարելու դեպքում համակարգը կնվագի Բախի երաժշտությունը, մասնավորապես`« Toccata and Fugue in D minor » մեղեդին: Գյուտարարը ցույց տվեց նաև գլուխգործոցների դասական վարիացիաները, սակայն նշեց, որ օգտվողները կկարողանան տեղադրման նաև «մետալ» ոճի մշակված տարբերակը:

Սպասվում է, որ նոր հակաարևանգման համալիրը կկրեն էլեկտրական մեքենաներ՝ «Tesla Model S»- և «Model X» մոդելները: Միեւնույն ժամանակ, «Sentry Mode»- ը կկարողանա փոխանցել լուսանկնկարներ ավտոմեքենաների ներսում եւ դրսում գտնվող տեսախցիկներից, ինչը հնարավորություն կտա արագ գտնել գողացված մեքենան:

Հիշեցնենք, որ 2018 թվականին «Tesla Model 3» մակնիշի էլեկտրական մեքենան Միացյալ Նահանգներում ճանաչվեց լավագույն վաճառքի պրեմիում մոդելը: Ըստ այս բրենդի մամուլի ծառայության տվյալների, անցյալ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում վաճառվել է մոտ 146 հազար այդ մոդելի էլեկտրական մեքենա: Միայն ԱՄՆ-ում, այդ մեքենայի վաճառքը կազմել է մոտ 139 հազար օրինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ