Սպորտ

Օլիմպիական խաղեր․ Բաչկովը՝ բրոնզե մեդալակիրը

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում իր մրցելույթները ավարտեց Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Նա այսօր առավոտյան մրցագորգ դուրս եկավ՝ ամերիկացի Քեյշոն Դևիսի հետ վիճարկելու եզրափակչի ուղեգիրը։

Ցավոք, Բաչկովը միավորներով պարտվեց ու չի շարունակի պայքարը։

Սակայն, քանի որ Բաչկովն արդեն դուրս էր եկել կիսաեզրափակիչ, նա նվաճեց օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ, ինչը կրկին շատ մեծ նվաճում է։

Հիշեցնենք, որ Բաչկովը հանդես էր գալիս 63 կիլոգրամ քաշային կարգում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ