Օլիմպիական խաղեր․ Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն

Հրապարակող՝

harry

Շարունակվում են ամառային 32-րդ Օլիմպիական խաղերը։

Դրա մասնակիցներից բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, ով ներկայացնում է Հայաստանը, 1/8-րդ եզրափակչում այսօր առավոտյան մրցեց Ադրբեջանը ներկայացնող Ջավիդ Չալաբիևի։

Բաչկովը լավ մենամարտ անցկացրեց ու մրցավարների որոշմամբ՝ հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ 4-1 հաշվով։

Նա 1/4-րդ եզրափակչում ուժերը կչափի Ուզբեկստանը ներկայացնող Էլնուր Աբդուրալինովի հետ։ Բռնցքամարտիկները ռինգ դուրս կգան օգոստոսի 3-ին։

Ամենաթարմ