fbpx
Առողջապահություն

Բացի վիրուսներից, էլ ինչերը՞ կարող են գցել օրգանիզմի իմունիտետը

Պահպանեք ձեր առողջությունը:

Այժմ քննարկենք այն հարցը, թե բացի վիրուսների, միկրոբների ազդեցությունից, ինչը կարող է նպաստել օրգանիզմի դիմադրողականության անկմանը:

Առաջին տեղում է քրոնիկ քիչ քունը: Ամենաքիչը պետք է քնել 6 ժամ: Քիչ քնելու հետևանքով իջնում է արյան մեջ լեյկոցիտների քանակը, որի հետևանքով օրգանիզմը դժվարանում է պաշտպանվել: Հետազոտությունները ցույց են տվել,որ, եթե ցերեկվա ժամին 20-30 րոպե քնեք, լեյկոցիտների քանակը վերականգնվում է:

Հաջորդը վիտամինների պակասն է: Թյուր կարծիք է,որ օրգանիզմի դիմադրողականության հիմնական նպաստող բաղադրիչը vitC-ն է: Պարզվել է, որ իմունիտետի անկմանը նպաստում է B խմբի վիտամինների, սելեն, ցինկ միկրոէլեմենտների դեֆիցիտը: Այն վերացնելու համար, հատկապես ձմռանը, պետք է ընդունել vitB-ի կոմպլեքս միկրոէլեմենտներով:

Հաջորդ նպաստող պայմանը մեծ քանակի կոֆեինի ընդունումն է, օրինակ՝ հաճախակի սուրճ խմողների մոտ:

Հաջորդ պայմանը՝ շատ ծխելն է, որն իջեցնում է դիմադրողականությունը (10-ը գլանակից ավել):

Իմունիտետի իջեցմանը նպաստում էնաև ոչ ճիշտ սննդակարգը, հատկապես շատ քաղցրեղենի և ածխաջրատների օգտագործումը, որոնց շատ քանակը նպաստում է օրգանիզմում միկրոբների և սնկերի աճին:

Իմունիտետի անկմանն է նպաստում նաև հաճախակի հակաբակտերիալ բուժումը:

Իմունիտետը բարձրացնելու համար պետք է՝

1. կոփել օրգանիզմը, բայց աստիճանաբար

2. խմել ջուր ոչ պակաս 1,5 լիտր

3. լինել դրսում արևին, եթե օրվա ռեժիմը հարմար չէ կամ ձմեռային կարճ օր է, ապա կարելի է լուսավորել բնակարանը լամպերով, բարձրացնելով տրամադրությունը, որը դրական է գործում:

Եղեք առողջ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ