«ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է.
«Սիրելի՛ քաղաքիներ,
Բացում քաղաքացիական նախաձեռնությունը հրավիրում է ձեզ փետրվարի 3-ին, ժամը 14:00-ին միանալ ապաշրջափակման երթին՝ պահանջելու իրականացնել Բերձորի միջանցքի բացմանն ուղղված գործուն քայլեր։ Այս երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ անցնելով Կառավարության, ՄԱԿ ներկայացուցչության, Ֆրանսիայի դեսպանատան, Ռուսաստանի դեսպանատան և ԵՄ ներկայացուցչության մոտ։ Ուղերձներ կփոխանցվեն բոլոր հասցեատերերին։ ԱՄՆ դեսպանատանը երթին զուգահեռ առանձին կփոխանցվի մեր ուղերձը։
Որպես Հայաստանի քաղաքացիներ՝ մենք իրավունք ունենք պահանջելու մեր Արցախի հայրենակիցների համամարդկային իրավունքների պաշտպանությունը և ՄԱԿ-ի կոնվենցիաների կատարումը՝ ապահովելով նրանց ժողովրդավարական երկրներին հարիր բոլոր ազատություններով։ Բերձորի միջանցքի բացումը և միջանցքի կարգավիճակի անխաթարությունը վճռորոշ իրողություն կդառնա մեր ժողովրդի պաշպանության ու անվտանգության համար։
Մենք չենք կարող ձեռքերը ծալած նստել, քանի դեռ մեր իրավունքները ոտնահարվում են։ Ժամանակն է, որ մենք միասնականություն ցուցաբերենք և ցույց տանք մեր իրավատեր կամքը։ Միացե՛ք մեզ փետրվարի 3-ին և թող ձեր ձայնը լսելի լինի բոլորին։
Միասին մենք կարող ենք փոփոխությունների հասնել: Եկեք միաբան լինենք և պաշտպանենք Արցախի իրավունքները։
#ԲԱՑՈւՄ #ԵՐԹԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ #ՈՐԲԱՑՎԻ #ԲԵՐՁՈՐԻՄԻՋԱՆՑՔ #ԱՐՑԱԽ»: