Սահմանամերձ Բերդավանում բացվել է պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր

Հրապարակող՝

Սահմանամերձ Բերդավանում բացվել է պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր

Ամենադիտվածներ

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բարձունքին բացվել է իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրը, օծվել է խաչքարը։ Այդ մասին ասված է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի Facebook-ի էջում։

«Այն կառուցվել է «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ բերդավանցիների և ընկերների աջակցությամբ։

Կամիր ժապավենը կտրեցին, խաչքարի՝ ջրով և գինով լվացումն արեցին մեր նահատակների ընտանիքների անդամները։

Մեր նահատակ զավակների, եղբայրների ու հայրերի սխրանքին ու հաղթանակի տեսիլքին հավատարիմ ապրենք, որպեսզի կարողանանք վերականգնել մեր արժանապատվությունը և նզովված չգնալ այս աշխարհից»,-նշված է գրառման մեջ։

Ամենաթարմ