«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահական ընտրություններում թեկնածու Վահան Բադասյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ Հայաստանում Բադասյանը պատերազմից հետո մասնավորապես որդեգրել էր խիստ հակաիշխանական վարքագիծ և տարատեսակ բռնության կոչ են անում։
Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու հոդվածով։
Բադասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։