Բաղդադում 3 հրթիռ է ընկել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արևմտյան Ալ-Մանսուր շրջանում 3 հրթիռ է ընկել։

Այս մասին հայտնել է տեղական Shafaq News լրատվականը։

Նշվում է, որ հրթիռների հետևանքով մարդկային կորուստներ և կամ տուժածներ չկան։

Ըստ աղբյուրի՝ հրթիռներն արձակողների թիրախը եղել է, այսպես կոչված, «կանաչ գոտին», որտեղ էլ գտնվում են օտաերկրյա դեսպանություններն ու կառավարական շենքերը։

Ամենաթարմ