fbpx
Աշխարհ

Huawei և ZTE ընկերություններին արգելել են մասնակցել պետական գնումներին Ճապոնիայի տարածքում

Ճապոնիայի կառավարությունը որոշում Է կայացրել Չինաստանի Huawei եւ ZTE ընկերություններին արգելել պետական պարտավորագրեր ստանալ եւ պետական գնումներին մասնակցել Ճապոնիայի տարածքում: Դեկտեմբերի 10-ին այս մասին հայտնել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տեղեկություններով՝ համապատասխան միջոցները ձեռնարկվել են կիբեռանվտանգությանը նվիրված նիստի արդյունքներով: «Մեզ համար չափազանց կարեւոր Է չգնել սարքավորանք, որը վնասաբեր գործառույթներ Է կրում եւ կարող Է կիրառվել տեղեկատվության հափշտակման, դրա ոչնչացման եւ տեղեկատվական համակարգերի աշխատանքի խախտման համար»,- Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում ասել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Այս տարվա ամռանն ԱՄՆ-ը նույնպես որոշում Է կայացրել Միացյալ Նահանգների պետական հիմնարկությունների կողմից ZTE եւ Huawei-ի հեռահաղորդակցական սարքավորանքի գնման եւ կիրառման արգելք սահմանելու մասին: ԱՄՆ-ի իշխանությունները բազմիցս պնդել են, որ դրանք համագործակցում են ՉԺՀ-ի հատուկ ծառայությունների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ