«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնել է, որ Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում շարունակվում են նոր կամրջի կառուցման աշխատանքները։
«Տեղադրվել են նոր կամրջի մակերեսի առաջին 2 հեծանները։ Ընդհանուր առմամբ կամուրջը բաղկացած է լինելու 50 հեծաններից, որոնցից 24-ն արդեն արտադրված են և պատրաստ են տեղադրման։
- Մ-4 և Մ-2 ճանապարհներին կիրականացվեն ճանապարհային անվտանգության միջոցառումներ
- Տեղադրվում են բացակայող ճանապարհային նշաններ
Հիշեցնենք, որ Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է։ Կառուցման մեկնարկը տրվել էր նախորդ տարվա գարնան վերջին։ Շինարարությունը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։
Կամրջի շինարարության ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
