Մ-4 և Մ-2 ճանապարհներին կիրականացվեն ճանապարհային անվտանգության միջոցառումներ

Ամենադիտվածներ

Մ-4 և Մ-2 ճանապարհներին կիրականացվեն ճանապարհային անվտանգության միջոցառումներ

Սեպտեմբերի 30-ին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Մ-4, Երևան-Սևան-Իջևան և Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ճանապարհների 9 վթարավտանգ կետերում կիրականացվեն ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ։

«Վթարավտանգ երկու կետերը գտնվում են Տավուշի մարզում՝ Դիլիջանի ոլորաններում (կմ83+400-կմ84+633 և կմ86+000-կմ86+500 հատվածներ), իսկ 7 կետերը՝ Վայց ձորի և Սյունիքի մարզերում (կմ147+700-կմ148+922, կմ183+000-կմ184+000, կմ189+000-կմ190+000, կմ242+181-կմ243+000, կմ306+000-կմ311+000, կմ315+000-կմ316+126 և կմ317+000-կմ318+228 հատվածներ)։

🔹Աշխատանքները կատարելու համար պայմանագրեր են կնքվել «Արհովշին» ընկերության հետ։ Անվտանգության աշխատանքները կմեկնարկեն արդեն առաջիկա օրերին. կկատարվեն գծանշումներ, կտեղադրվեն արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, որոշ հատվածներ կասֆալտապատվեն, կիրականացվեն նաև այլ աշխատանքներ։ Աշխատանքները, ըստ պայմանագրի, նախատեսված է ավարտել 6 ամսվա ընթացքում։
🔹Հիշեցնենք, որ Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով իրականացվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Հ-8 և Մ-5 ճանապարհների 9 վտանգավոր կետերում արդեն իսկ կատարվել են անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ։ Համանման աշխատանքներ են նախատեսված նաև այլ ճանապարհահատվածների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();