«Տոտենհեմ» վերադարձած Գարեթ Բեյլն իր առաջին գոլն է խփել անգլիական ակումբում՝ վերադարձից հետո։ Գոլի վերաբերյալ տպավորություններով կիսվել է ուելսցին։
«Հիանալի զգացում է: Ուզում էի դուրս գալ ու օգնել թիմիս:
Քրտնաջան աշխատում էի ու բախտս բերեց, որ գոլ խփեցի: Ակնհայտ է, որ Սերխիո Ռեգիլոնը հիանալի խաղաց, իսկ ես ճիշտ պահին, ճիշտ տեղում հայտնվեցի:
Հիանալի է գոլերի հաշիվը բացելը», – Բեյլի խոսքերը փոխանցում է BBC-ն:
Նշենք նաև, որ «Տոտենհեմը» 2-1 հաշվով հաղթեց «Բրայթոնին»։