fbpx
Արցախ

Բակո Սահակյանն այցելել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին Բրյուսել քաղաքում այցելել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակ, հանդիպել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանի, գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի և աշխատակիցների հետ:

Քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին, եվրոպական տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանը և այլ ոլորտների առնչվող մի շարք հարցեր:

Նախագահը բարձր է գնահատել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի աշխատանքն՝ ուղղված Արցախի սատարմանը, և հույս հայտնել, որ կառույցը նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ