Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել Բեկորի հուշարձանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 60-ամյակի կապակցությամբ այցելել է նրա անվան պուրակ եւ ծաղկեպսակ դրել հերոսի հուշարձանին:

Երկրի ղեկավարը նշել է, որ Բեկորը հանդիսանում է Արցախյան ազատամարտի լեգենդներից մեկը, ում սխրանքները օրինակ կծառայեն սերունդների համար:

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից:

 

Ամենաթարմ