fbpx
Իրավական

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ներկայացել են Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքն ազատությամբ փոխարինելու անձնական երաշխավորություն ներկայացրած Արցախի ներկա ու նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ժամանել են Երևանի ընդհանուր իրավասության դատարան։

Ըստ տեղեկությունների՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է կողմերին նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պնդել են իրենց երաշխավորությունը Քոչարյանի ազատության համար:

Նրանք ստորագրել են երաշխավորագրի տակ, որից հետո դատավորն ասել է, որ միջնորդությունը քննության կառնվի խորհրդակցական սենյակում՝ դատական ակտ կայացնելիս:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ