Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին Գանձասարի վանական համալիրում ներկա է գտնվել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Այնուհետև նախագահը «Առան՝ միստիկ երկիր» վավերագրական ֆիլմի ստեղծման համար պետական պարգևներ է հանձնել ֆիլմի հովանավորին, ռեժիսորին, սցենարիստին և ձայնային ռեժիսորին:
Նախագահը կարևորել է նման արժեքավոր նյութերի նշանակությունը՝ սեփական պատմության ուսումնասիրման, այն աշխարհին ներկայացնելու և մատաղ սերնդի դաստիարակության տեսանկյուններից: