Բակո Սահակյանը ներկա է գտնվել Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նախագահը շնորհավորել է ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ, պետական պարգևներ հանձնել մի խումբ ծառայողների:

«Ուզում եմ մեկ անգամ ևս արժևորել այն բարդ ու կարևոր ծառայությունը, այն ամենօրյա քրտնաջան ու անձնվեր աշխատանքը, որ իրականացնում եք դուք՝ պաշտպանելով մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, մարդու, հասարակության և պետության շահերը, հետևողական պայքար մղելով հանցագործությունների և իրավախախտումների դեմ: Դա իսկապես չափազանց կարևոր է մեր պետության և քաղաքացիների բնականոն գործունեության ապահովման համար»,- ընդգծել է իր ելույթում Նախագահ Սահակյանը՝ հավելելով, որ պետք է համառ աշխատանք տանել մասնագիտական ունակությունների շարունակական կատարելագործման և գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

Ամենաթարմ