Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Իզաբելա Աբգարյանը Facebook-ի էջում գրել է․
«Այս բոլոլայի մեջ միայն մի բան կասեմ:
Ինձ հետաքրքիր ա, թե երբ ա Լուսավորը սեփական քաղաքական օրակարգով հանդես գալու: Թե՞ մինչև վերջ մնալու են ՀՀԿ-ի պատվեր կատարող գործիք:
Պատվեր կատարելու մեջ մեղադրանքս հիմնավոր ա՝ ի տարբերություն քաղաքապետի հասցեին մի քանի օր շռայլված մեղադրանքների:
ՀՀԿ-ական նախկին թաղապետը անթաքույց հայտարարել է, որ Խաժակյանն իր խնդրանքով է նիստին հարց տվել»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի ի ր էջում լուսանկար էր հրապարակել, որ քաղաքապետ Հայկ Մարությանն ու Գագիկ Խաչատրյանի տղաները նստած են կողք կողքի։
https://www.facebook.com/izabelle.abgaryan/posts/10216973586146295

