Հունիսի 28-ին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային հանդիպում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․
- Արցախի անվտանգության խորհուրդը քննարկել է խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրները
- ԱՀ քաղաքաշինության նախարարը հանդիպել է ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ
Հանդիպմանը, որին մասնակցել է Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են հետպատերազմյան շրջանում իրականացված մարդասիրական ծրագրերը և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։