Բալիի Բնական ռեսուրսների պաշտպանության կենտրոնի աշխատակիցները «Մելկա» հյուրանոցից դուրս են բերել երկու դելֆինի, որոնք այնտեղ պահվել են սարսափելի պայմաններում ավելի քան տաս տարի: Այս մասին տեղեկացրել են կազմակերպության մամուլի ծառայությունից:
Ինչպես լրագրողներին հայտնել է կենտրոնի ներկայացուցիչ Ռիկ Օ’Բարին, հյուրանոցի այցելուներին զվարճացնող կաթնասուններն ապրել են ջրավազաններում, որոնք «մեծ զուգարան» են հիշեցնում:
Նրա խոսքով՝ այսպես կոչված ջրավազաններում նույնիսկ դելֆինների համար զուգարանի խնդիրը լուծված չի եղել․ կենդանիների կղանքից ազատվելու համար ջրի մեջ պարզապես քլոր են լցրել:
Նման պայմաններում երկար տարիներ մնալու պատճառով դելֆիններից մեկը կուրացել է, երկուսն էլ կորցրել են ատամները։
Մասնագետները կաթնասունների ընդհանուր վիճակը գնահատել են ծանր:
https://www.instagram.com/p/B3bZLjJHXHR/?utm_source=ig_embed&utm_campaign=dlfix

