Բալիում ժայթքել է Ագունգ հրաբուխը: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Պրոցեսը տևել է մոտ 5 րոպե, բայց այդ ընթացքում խառնարանից արտահոսած լավան հասցրել է տարածվել մոտ 3 կմ:
Հրաբխային մոխրից և ծխից խախտվել է ավիահաղորդակցությունը, հետաձգվել են չվերթներ:
Ագունգը Բալի կղզու արևելյան հատվածում է և Ինդոնեզիայի 130 ակտիվ հրաբուխներից մեկն է: Ագունգի վերջին ժայթքումը տեղի էր ունեցել 1963թ.-ին՝ դառնալով ավելի քան 1000 մարդու մահվան պատճառ:
