fbpx
Կառավարություն

ԶՈւ ապագա կառուցվածքի հետ կապված քննարկումներ պետք է ունենանք․ Փաշինյան

Այսօր՝ ապրիլի 8-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց՝ պետք է մեր զինված ուժերի ապագա կառուցվածքի հետ կապված քննարկումներ ունենանք:

«Նաև ժամկետային զինվորական ծառայության սկզբունքների հետ կապված՝ ինչքանով պետք է բանակը լինի պրոֆեսիոնալ, ինչքանով պետք է հենվի ժամկետայինների վրա, ինչքանով պետք է հենվի պրոֆեսիոնալների վրա: Ոչ թե պայմանագրայինների, այլ պրոֆեսիոնալների վրա, որովհետև պրակտիկայում տեսանք, որ կա որոշակի և շատ էական տարբերություն ուղղակի պայմանագրային զինծառայողի և պրոֆեսիոնալ զինծառայողի միջև: Բայց սրանք ընդամենը օրակարգ են:

Մենք այս հարցերով պետք է շատ լուրջ և խորը քննարկում ունենանք և կայացնենք որոշումներ»,-ասաց վարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ