fbpx
Աշխարհ

Իրանում տեղի կունենան բանակցություններ Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների միջև

Իրանում նախապատրաստվում են Ադրբեջանի, Թուրքիայի ու Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի, Մևլութ Չավուշօղլուի ու Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի հանդիպմանը։

Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն։

Նա նաև նշել է, որ Իրանն ու Ադրբեջանը վերջին 10 ամիսների ընթացքում մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել բազմաթիվ նախագծերի իրականացման վերաբերյալ։ Խաթիբզադեն հույս է հայտնել, որ մոտ ապագայում իրենք  ականատես կլինեն դրանց իրականացմանը։

Նրա խոսքով՝ օրակարգում են նաև երկու երկրների պաշտոնյաների, այդ թվում՝ նախարարների փոխայցելությունները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ