Հայաստանի արտաքին գործերի նախարարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել է նաև Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին հենց Արցախի մասնակցության հարցը։ Եռաբլուրում լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր նշեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։
Նա կրկնեց Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ ՀՀ վարչապետն ընտրվել է ՀՀ բնակչության կողմից, իսկ Արցախի ժողովուրդն ընտրել է իր իշխանությանը, ու Երևանը չի կարող վստահաբար վերցնել պարտավորություններ՝ առանց Ստեփանակերտի, ու այս խնդիրը բանակցությունների արդյունավետության համար է։
«Մենք ասացինք, ու բոլորն ասացին՝ այո՞։ Դեռևս չէ։ Հարցը դուրս եկա՞վ։ Չէ՛», – ասաց Մնացականյանը։
Հայտնում է shantnews.am-ը։

