Սննդաբան Մելենդես Կլինգերը երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ բանան ուտելուց։ Նրա խոսքով՝ այդ պտուղը կարող է վատթարացնել երիկամների խնդիր ունեցող մարդկանց ինքնազգացողությունը, հայտնում է Medic Forum-ը:
Ովքեր չունեն քրոնիկ խանգարումներ, բանանը շատ առողջարար նախուտեստ է օրգանիզմի համար, սակայն առողջական խնդիրները կարող են վատթարանալ երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց մոտ, հատկապես, եթե այն օգտագործվի մեծ քանակությամբ: Հենց այդ պատաճռով էլ նա խորհուրդ է տվել զերծ մնալ բանանի օգտագործումից։
«Խոսքը կալիումի հսկայական քանակի մասին է, որ պարունակում է այս միրգը»,- ասել է մասնագետը։
Նա նշել է, որ երիկամների հիմնական գործառույթն արյան մեջ կալիումի մակարդակի վերահսկումն է։ Երիկամների թուլացման դեպքում կալիումով հարուստ մթերքների օգտագործումը կարող է հանգեցնել օրգանի ծանրաբեռնվածության՝ դրանով իսկ սրելով խնդիրը։ Խոսելով կալիումով հարուստ մթերքների մասին՝ նա թվարկել է նաև նարինջը՝ կոչ անելով հրաժարվել նարնջից երիկամների խնդիրների դեպքում։