Բանգլադեշի Նարայանգանջ քաղաքի հյութերի արտադրության գործարանում բռնկած հրդեհի հետևանքով զոհվածների թիվը շարունակում է ավելանալ։ Նշվում է, որ զոհերի թիվը հասել Է 53-ի:
Նարայանգանջի օկրուգի հրշեջ ծառայության և քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչ Աբդուլլա ալ Արեֆինին հայտնել է, որ զոհերի ստույգ թիվը դեռևս հնարավոր չէ հստակ հայտնել, քանի որ փլատակների տակից կարող է էլի մարմիներ հանվեն։
Ըստ նախնական վարկածի շենքում հրդեհը բռնկվել է եռակցման աշխատանքների կատարման ժամանակ։ Հրդեհն սկսվել Է հուլիսի 8-ի երեկոյան: Հրշեջներին հաջողվել Է կրակը հսկողության տակ վերցնել հուլիսի 9-ի առավոտյան, սակայն ավելի ուշ կրակը կրկին սաստկացել Է: Փրկարարական գործողությունը շարունակվում Է:
Հավելենք, որ գործարանում աշխատում Էր շուրջ 7 – 8 հազար մարդ, ուստի հրդեհի զոհերի թիվը կարող Է աճել
Այս մասին տեղեկանում ենք The Bangladesh Observer թերթից: