գործարան
Պարզվել է Իջևանի գինու գործարանի մոտակայքում հրդեհի բռնկման պատճառը
Օգոստոսի 31-ին՝ ժամը 13.30-ին, ԱԻՆ հրշեջ փրկարարական ծառայությունից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Իջևան համայնքի գինու գործարանին հարակից տարածքում չոր խոտածածկ տարածք է այրվում: Իջևանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 5-ին պարզվել է, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 09.00-ի սահմաններում, Երևանյան փողոցի 73-ամյա բնակիչը տան հետնամասում վառել է փայտածուխի պատրաստման տարայի մեջ եղած փայտը,…
Բելառուսական կողմից Հայաստանում վերելակային սարքավորումների գործարան ստեղծելու առաջարկ է եղել
Բելառուսական կողմից Հայաստանում վերելակային սարքավորումների հավաքման գործարան ստեղծելու առաջարկ է եղել, որին հայկական կողմն աջակցել է։ Այս մասին Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։ «Մասնավորապես, զրուցել եմ փոխվարչապետի հետ (Մհեր Գրիգորյանի)։ Բայց հավաքման արտադրությունը վերջին փուլն է: Առայժմ աշխատում ենք սպասարկման…
Հնդկաստանի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներ
Հնդկաստանի արևմտյան Գուշարաթ նահանգի Deepak Nitrite ընկերության քիմիական գործարանի տարածքում տեղի է ունեցել սաստիկ հրդեհ, որին հաջորդել են պայթյունները. այն լսվել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Press Trust of India թերթը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Նշվում է, որ կա 7 տուժած, որոնք բոլորն աշխատողներ են: Մոտակայքում բնակվող 700 անձինք տեղափոխվել…
Հնդկաստանի քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել․ կա առնվազն 6 զոհ
Հնդկաստանի Էլուրու քաղաքում գտնվող պոլիմերային հիմքով քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին տեղեկանում ենք ANI գործակալության տարածած հաղորդագրությունից։ Նշվում է, որ հրդեհին զոհ է դարձել 6 մարդ, ևս 12-ը տուժել են ու տեղափոխվել հիվանդանոց։ Հրդեհի բռնկման պահին գործարանում եղել է 18 մարդ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը տեղի է ունեցել…
Հրդեհ Շրջանային փողոցում գտնվող գործարանում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 09։24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանային փողոցում գտնվող նախկին «Ագաթ» գործարանի 3-րդ հարկից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Հրդեհ Դսեղում․ մոտ 20 տոննա անասնակեր է այրվել Արաբկիրի փողոցներից մեկով կոյուղաջուր է հոսում․ կոյուղուց հանվել է կտորեղենի ու աղբի հսկայական զանգված Նշվում է, որ դեպքի…
Պայթյուններ Իտալիայում․ նավթավերամշակման գործարանից դուրս եկող ծխի սյունը տեսել են հարևան քաղաքից
Իտալիայի Տոսկանա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարաններից մեկում երեք պայթյուն է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք ANSA գործակալությունից։ Նշվում է, որ պայթյունները գրանցվել է Eni ընկերության գործարանում։ Պայթյուններից հետո բռնկվել է նաև հրդեհ, իսկ դրանից առաջացած ծխե սյունը տեսանելի է եղել նաև հարևան քաղաքից։ Զոհերի, վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Չի նշվում նաև, թե ինչն է պատճառ…
Ծառուկյանի գործարանը վերջին պահին հրաժարվել է խաղող մթերել․ Քերոբյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ խաղողի մթերման խնդրին՝ պատասխանելով իրեն ուղղված հարցին։ Նա ասաց, որ մթերումն արդեն ավարտվել է ու եթե խոշոր մթերողներից մեկը վերջին պահին չհրաժարվեր մթերելուց, ապա մենք այս տարի նույնպես չէինք լսի մթերելու մասին։ Քերոբյանը նշեց, որ խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանի մասին է։ Նախարարի խոսքով՝ իրենք հաշվարկներ էին…
Պայթյուն Ռյազանի մարզում․ մահացածների թիվը հասել է 15-ի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռուսաստանի Ռյազանի մարզում գտնվող «Էլաստիկ» գործարանում պայթյուն է որոտացել, բռնկվել է հրդեհ ու տեղի է ունեցել փլուզում։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ պայթյունը գրանցվել է սարքավորումները միացնելիս, որի հետևանքով 150 քառակուսի մետր մակերեսով փլուզում է տեղի ուենցել։ Աղբյուրի տվյալներով՝ պայթյունի պահին արտադրամասում եղել է 17 մարդ, որոնցից 15-ը մահացել են։
Արայիկ Հարությունյանը այցելել է ցեմենտի նորաբաց ժամանակակից գործարան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը facebook- ի էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախում ցեմենտի ժամանակակից գործարան ունենալու ծրագիրը ներդրողի հետ քննարկել էինք մինչև 2020թ.-ի սեպտեմբերին մեր դեմ սանձազերծված պատերազմը: ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Wabtec ընկերության վաճառքի գծով գործադիր տնօրենին ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է իրանական Babak copper ընկերության պատվիրակությանը Գործարարը պատերազմից հետո ոչ միայն չհրաժարվեց…
Պայթյուն Լեհաստանի զինագործարանում. կա մեկ զոհ
Polsat հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ուժեղ պայթյուն Է տեղի ունեցել Mesko զինագործարանում, որը գտնվում Է կենտրոնական Լեհաստանի Սկարժիսկո-Կամեննայա քաղաքում: Պայթյունից զոհվել Է 41-ամյա մի կին։ Ըստ աղբյուրի՝ պայթյունը տեղի Է ունեցել այն ժամանակ, երբ գործարանի աշխատակցուհին փաթեթավորում Էր պայթուցիկ նյութերը:
Հզոր պայթյուն Չինաստանում․ այն լսելի է եղել տասնյակ կիլոմետրերից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ընդամենը ժամեր առաջ հզոր պայթյունի որոտացել Չինաստանի Դենֆեն քաղաքի գործարաններից մեկում։ Այս մասին հայտնել են չինական լրատվականները։ Պայթյունը որոտացել է այլումինային գործարանում։ Տուժածների ու զոհերի մասին տեղեկություններ չկան։ Նշվում է, որ այս պահին պարզվում են դեպքի բոլորր հանգամանքներն ու մանրամասները։ Ըստ շրջանառվող լուրերի՝ պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է նույնիսկ տանսյակ կիլոմետրտեր այն…
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սարանիստ ընկերության ապակիների արտադրությանը ու նորաբաց կոնյակի գործարանի գործունեությանը
Հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզում գործող «Սարանիստ» ընկերություն, որը զբաղվում է ապակիների արտադրությամբ, իսկ բոլորովին վերջերս սկսել է գործել կոնյակի գորածարանը: «Ընկերության սեփականատեր Մելիք Մանուկյանը շրջայցի ընթացքում…
Բանգլադեշի գործարանում բռնկած հրդեհի հետևանքով զոհվել է 53 մարդ
Բանգլադեշի Նարայանգանջ քաղաքի հյութերի արտադրության գործարանում բռնկած հրդեհի հետևանքով զոհվածների թիվը շարունակում է ավելանալ։ Նշվում է, որ զոհերի թիվը հասել Է 53-ի: Նարայանգանջի օկրուգի հրշեջ ծառայության և քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչ Աբդուլլա ալ Արեֆինին հայտնել է, որ զոհերի ստույգ թիվը դեռևս հնարավոր չէ հստակ հայտնել, քանի որ փլատակների տակից կարող է էլի մարմիներ հանվեն։ Ըստ նախնական…
Կալիֆոռնիայի Tesla-ի գործարանում հրդեհ է բռնկվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ հրդեհ է բռնկվել Tesla ընկերության Կալիֆոռնիայի Ֆրիմոնտ քաղաքի գործարանում։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Նշվում է, որ հրդեհվող շենքի տարածք են ժամանել մի քանի հրշեջ մեքենաներ ու հրդեհաշիջման աշխատանքների շնորհիվ հաջողվել է կրակը վերցնել հսկողության տակ։ Ըստ աղբյուրի՝ տուժածներ չկան։ https://www.youtube.com/watch?v=Z5JXijuKTF0














