Ֆինանսական համակարգը 2,5 միլիարդ դրամի չափով ներել է պատերազմում զոհված զինծառայողների, նրանց ու անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամների ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկերը։
Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշեց, որ ֆինանսական համակարգը սա արել է՝ առանց Կառավարությունից որևէ աջակցություն ակնկալելու։