Հիմա էլ Բանվորի արձանն են ուզում վերականգնել: Սա էլ անում է ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը՝:
Արձանացավ են կպե՞լ: Սա ի՞նչ սովետ է մտել երակները:
Չի՛ լինելու նոր աշխարհակարգ, չի՛ քանդվում աշխարհակարգը, քանդվում է մեկ տարածաշրջանային գերտերություն՝ Ռուսաստանի Դաշնությունը, որի փլատակների տակ մեզ քարշ տվողը իզգոյ է լինելու՝ վատ յոգուրտ:
Իսկ արձան տնկելու մոլուցքը հետադիմության առկայծում է:
Եթե կարողանան հաշտվել, որ չեն հիշվելու պատմության մեջ ու աշխատեն, որ երկիրը դուրս գա այս վիճակից, չտրորվի բախումների արանքում, չպակասի հողերը բանակցությունների արդյունքում, չլքեն մարդիկ հիասթափություններից ու այլ հույզերից, մեծ գործ կլինի հայրենիքի համար արված: Բայց բանվորի արձա՞ն:
Հա, թե բա բանվորի արձան: Լենինինն էլ բանվորի արձանի գոքին դրեք, Պուըինինն էլ մեջքին:
Նարեկ Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր

